Intel-ը և AMD-ն պաշտոնապես հայտարարել են Ռուսաստան իրենց արտադրանքի մատակարարումը դադարեցնելու մասին

Պրոցեսորների արտադրությամբ զբաղվող ամերիկյան խոշորագույն Intel և AMD ընկերությունները պաշտոնապես հայտարարել են Ռուսաստան իրենց արտադրանքի մատակարարումը դադարեցնելու մասին։

 

Intel-ը և AMD-ն աշխարհի խոշորագույն չիպեր արտադրողներն են։ Ռուսական ընկերությունների շարքում նրանց արտադրանքն օգտագործվում է համակարգիչների, մոնոբլոկների, տվյալների պահպանման համակարգերի և այլ էլեկտրոնային սարքավորումների արտադրողների կողմից: Բացի այդ, Intel և AMD պրոցեսորներն օգտագործվում են Սբերբանկի, Մոսկվայի պետական ​​համալսարանի, Յանդեքսի և ՄՏՍ-ի սուպերհամակարգիչներում։

Քաղաքականություն