Գերմանիան Ուկրաինա ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի

 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա։ Նա այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն մերժել է Լեհաստանի առաջարկը Կիևին փոխանցել Ռուսաստանում արտադրված МиГ-29 ինքնաթիռները։ Այս մասին հայտնում է reuters-ը:

 

«Մենք տրամադրել ենք պաշտպանական միջոցների բոլոր տեսակներն ու զենք ուղարկել, որի մասին մենք ձեզ ասել ենք, բայց ճիշտ է նաև այն, որ մենք պետք է շատ մանրակրկիտ կերպով մտածենք, թե ինչն ենք ճիշտ անում և, անխոս, ռազմական ինքնաթիռները դրա մաս չեն կազմում»,- հայտարարել է Շոլցը։

Քաղաքականություն