«Չինաստանը կտրականապես դեմ է միակողմանի պատժամիջոցներին» Չինաստանի ԱԳՆ
Ռուսական նավթի ու գազի արտահանման դեմ պատժամիջոցների սահմանումը կհանգեցնի տնտեսական խնդիրների, որոնք կազդեն բոլոր կողմերի վրա։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը կտրականապես դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմնված չեն միջազգային իրավունքի վրա: Պատժամիջոցային մահակի թափահարումը մեզ խաղաղություն և անվտանգություն չի բերի: Դա միայն լուրջ խնդիրների կհանգեցնի համապատասխան երկրների տնտեսության և կյանքի որակի համար: Նման սցենարի դեպքում բոլորը կպարտվեն: Պատժամիջոցները միայն կուժեղացնեն անմիաբանությունն ու առճակատումը», - ասել է նա:
Նրա խոսքով՝ «Չինաստանը և Ռուսաստանը շարունակում են կայուն համագործակցությունը էներգետիկ ոլորտում»:
«Եվ մենք կշարունակենք բնականոն առևտրային փոխգործակցությունը` հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի և շահի սկզբունքների վրա, ներառյալ նավթի և գազի ոլորտում»,-ասել է Չժաո Լիջյանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի գործադիր հրաման է ստորագրել, որով արգելվում է էներգակիրների ներմուծումը Ռուսաստանից և նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
Զախարովան նշել է` որն է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նպատակը
Մոսկվայի և ուկրաինական կողմի բանակցություններն ընթանում են անիմաստ արյունահեղությունը դադարեցնելու համար, նրանց վրա արդե...
Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ․ ԱՀ ՊԲ
Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգա...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...