13,6 միլիարդ դոլարի օգնություն` ԱՄՆ-ից Ուկրաինային

 ԱՄՆ կոնգրեսի առանջնորդները համաձայնեցրել են Ուկրաինային և եվրոպական դաշնակիցներին 13,6 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնության հատկացումը։ 

 

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել էր 10 միլիարդ դոլարի համար, սակայն և դեմոկրատները, և հանրապետականները աջակցել էին նախագծին և թիվը հասել էր մինչև 13,6 միլիարդի։

 

Դրանցից 5 միլիարդը կհատկացվի Ուկրաինային և Արևելյան Եվրոպայի երկրներին օգնելու համար, որպեսզի նրանք կարողանան լուծել փախստականների հոսքի հարցը։ Եվս 6,7 միլիարդ եվրո էլ կհատկացվի տարածաշրջանում ամերիկյան զորքերի տեղակայման և սարքավորումների համար։

Քաղաքականություն