Զախարովան` Անթալիայում ՌԴ-ի և Ուկրաինայի հանդիպման մասին
Ռուսաստանը համաձայնել է ՌԴ–ի, Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումն Անթալիայում անցկացնելու առաջարկին, և այստեղ հարցն ուկրաինական կողմի տրամադրվածության մեջ է։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան @SolovievLive Youtube-ի ալիքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` թուրքական կողմն է նման առաջարկությամբ հանդես եկել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Դուք գիտեք մեր հայեցակարգը, ինչպես նաև բանակցություններին պատրաստ լինելը, և այստեղ հարցը միայն այն կողմն է (ուկրաինական), որքանով այդ կողմը սկզբունքորեն ադեկվատ կլինի` բառի բոլոր իմաստներով»,-ասել է նա:
Զախարովան շեշտել է, որ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որքանով ուկրաինական կողմը պատրաստ կլինի որևէ առարկայական խոսակցության, կամ էլ, առհասարակ, խոսակցության։
Զախարովան ասել է նաև, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբի հանդիպումը կայանալու է մարտի 10-ին` Անատոլիական դիվանագիտական համաժողովի ժամանակ։ Միաժամանակ, ՌԴ ԱԳ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ մինչ այդ պահը Կուլեբին ուժայինները չեն սպանի։
«Ինչպես տեսնում ենք` արդեն իսկ քաղաքապետներին են սպանում այն պատճառով, որ նրանք հումանիտար միջանցքներ են ստեղծում և այլն։ Ուզում եմ հույս տածել, որ ամեն դեպքում ամեն օր չեն սպանի նրանց, ովքեր պետք է բանակցություններին ներկայացնեն ուկրաինական կողմը»,–ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային...
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
Միխայիլ Պոդոլյակը հայտնել է՝ երբ կկայանա բանակցությունների երրորդ փուլը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է,...