Խարկովում ականի պայթյունից 2 տարեկան երեխա է ծանր վիրավորվել. տեղափոխել են Մոսկվա

 Պայթյունի հետևանքով Ուկրաինայից երկու տարեկան աղջիկ երեխա է շտապ Մոսկվա տեղափոխվել: Ըստ ՏԱՍՍ-ի՝ երեխան հոսպիտալացվել է Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտում։

 

«Երեխան տեղափոխվել է Ուկրաինայի Խարկով մարզի Ժուրավլևկա գյուղից: Նրա մոտ առկա են ականի պայթյունից վնասվածքներ, գլխուղեղի ծանր կոնտուզիա, գլխի թափանցող վերք, գանգուղեղի կոտրվածք և այլ ծանր վնասվածքներ։ Բժիշկները պայքարում են աղջնակի կյանքի համար»,- ասել է աղբյուրը։

 

Այսօրվա դրությամբ Ռուսաստան ժամանած Ուկրաինայի բնակիչների թիվը մոտեցել է 200 հազարի: Նրանց թվում է գրեթե 50 հազար երեխա։

Քաղաքականություն

Պատահարներ