Մանկավաճառության գործով մեղադրյալ հանդիսացող անձը ՄԻՊ-ում բարձր պաշտոն կզբաղեցնի. 168

Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանը, ով մանկավաճառության հայտնի գործով որպես մեղադրյալ է անցնում, զբաղեցնում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականի պաշտոնը:

Աղբյուրը հաղորդում է, որ այսօր «Առավոտ»-ը գրել է՝ Անի Մխիթարյանը մարտի 3-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով: 

Լրատվականը գրում է, որ այսօր Անի Մխիթարյանը ներկայացվել է ՄԻՊ աշխատակազմին. նա բարձր պաշտոն կզբաղեցնի ՄԻՊ աշխատակազմում:

Քաղաքականություն