Հասարակություն
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Արտակ Առաքելյանի եղբայրը` Արտակը
Այսօր լույս աշխարհ եկավ 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, ծնունդով Բռնակոթցի Արտակ Սեյրանի Առաքելյանի եղբայրը` Արտակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ ընկերոջս` Սեյրանին որդու ծննդյան կապակցությամբ, մաղթում եմ, որ փոքրիկ Արտակը լույս բերի ընտանիքին` շարունակելով հերոս եղբոր չապրած կյանքն ու իրականացնելով նրա չիրագործված երազանաքները:
Քո ծնունդով բոլորիս մեջ վերստին ապրելու ցանկություն արթնացրեցիր, փոքրիկ Արտակ, մեծացիր խաղաղ և անվտանգ երկնքի տակ»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Զովունիի ընկերությունից խոշոր հափշտակության գործի նոր զարգացումները. ՔԿ
Կիևան կամուրջը երկար ժամանակ փակ կլինի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա` ԿԸՀ-ի դիմաց
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
5.0