Հասարակություն
Հակառակորդը ականանետ է կիրառել Խրամորթի ուղղությամբ. ՊԲ
Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետ, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
«Մարտի 7֊ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Զովունիի ընկերությունից խոշոր հափշտակության գործի նոր զարգացումները. ՔԿ
Կիևան կամուրջը երկար ժամանակ փակ կլինի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա` ԿԸՀ-ի դիմաց
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
5.0