Հասանովը հրահանգել է անհապաղ արձագանքել «հայկական կողմի սադրանքներին»
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը տեղեկատվություն է ստացել հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական լրատվամիջոցները, խորհրդակցության ժամանակ հանձնարարականներ են տրվել հայկական կողմի «հնարավոր սադրանքներին» անհապաղ համարժեք պատասխան տալու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Նմանատիպ հոդվածներ
Ստախանովում հրետակոծության ժամանակ վնասվել է գազատարը և բնակելի տներ
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստախանով բնակավայրում ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով վնասվել է հինգ տո...
Ուկրաինան պատրաստվում էր հարվածներ հասցնել Բելառուսում տեղակայված ռուսական զորքերին․ Լուկաշենկո
Ուկրաինայում մի քանի հակաօդային և հրթիռային ստորաբաժանումներ Բելառուսի սահմանի մոտ պատրաստվում էին հարվածներ հասցնել Բել...
Կամուրջ է պայթեցվել Մարիուպոլի արվարձանում
Կամուրջ է պայթեցվել Մարիուպոլի արվարձանում։ Այս մասին հայտնում է Wargonzo-ն։ Նահանջի ժամանակ Ուկրաինայի զինված ուժերը և...
Ռուսատանի ՊՆ-ն մանրամասներ է հայտնում․ ոչնչացվել են մի շարք կարևոր ռազմական օբյեկտներ
Ռուս զինվորականներն Ուկրաինայում ոչնչացրել են 74 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 11 օդանավակայան և ռազ...