Հասարակություն
Երևանի որոշ փողոցներում ծանր ավտոմեքենաների մուտքը պետք է արգելվի. քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե պետք է արգելվի որոշ փողոցներում ծանր ավտոմեքենաների մուտքը:
Սարգսյանի խոսքով՝ դա ևս խցանումների պատճառ է: Ըստ քաղաքապետի առաջարկի՝ հնարավոր է խախտումները ֆիքսել ինքնաշխատ եղանակով՝ բացառելով մարդկային գործոնը.
«Կարծում եմ՝ որոշ իրավական փոխհարաբերությունների մեջ պետք է լինենք ճանապարհային ոստիկանության հետ, որ այդ աշխատանքն իրենց փոխարեն իրականացնենք ու արձանագրությունները տրամադրենք ոստիկանությանը: Այդտեղ կարող ենք ֆինանսական ամսով համամասնություն ունենալ, ֆիքսված տուգանքների մի մասը գա համայնքին, որպեսզի վերջինս կարողանա տեխնիկական միջոցներն արդիականացնել»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Զովունիի ընկերությունից խոշոր հափշտակության գործի նոր զարգացումները. ՔԿ
Կիևան կամուրջը երկար ժամանակ փակ կլինի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա` ԿԸՀ-ի դիմաց
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
5.0