Զանգում են ռուս ռազմագերիների հարազատներին եւ սպառնում. ՌԴ ՄԻՊ
Ուկրաինայում գերեվարված ռուս զինծառայողների հարազատները տարբեր համարներից հաղորդագրություններ են ստանում, որոնցում նրանցից պահանջում են փողոց դուրս գալ և ցույցեր անել։
Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Ես դիմումներ եմ ստացել Ուկրաինայում գերության մեջ գտնվող տղաների հարազատներից։ Նրանց հեռախոսներում, ինչպես բոլորիս մոտ, կան հարազատների, ընկերների, ծանոթների համարներ։ Վրեժխնդրության, սպանության սպառնալիքներով այս մարդկանցից պահանջում են դուրս գալ փողոցային ցույցերի։ Ոչ մի սրբություն չունեն»,- Instagram-ի իր էջում գրել է նա։
Անվտանգության նկատառումներից ելնելով նա չի նշել զինվորականների անունները: Չնայած սպառնալիքներին հարազատներն իրենց մեջ քաջություն են գտնում և չեն տրվում սադրանքներին։ Մարդիկ ենթարկվում են աննախադեպ տեղեկատվական հարձակումների և ահաբեկման։ «Նման հաղորդագրություններ են ստանում նաև իմ աշխատակիցները», - ասել է Մոսկալկովան և հորդորել չտրվել նման սադրանքներին։
Նմանատիպ հոդվածներ
Սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը
Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը...
«Ծանր որոշում էր». Պուտինը` Ուկրաինայում հատուկ գործողության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողության մասին որոշումը ծանր է անվանել։ Նա այդ մասին ասել է ռո...
Ուկրաինայի չեզոք կարգավիճակը պետք է, որպեսզի երկիրը չմտնի ՆԱՏՕ. Վլադիմիր Պուտին
Ուկրաինայի չեզոք կարգավիճակը պետք է, որպեսզի երկիրը չմտնի ՆԱՏՕ։ Այս մասին «Աերոֆլոտ» ընկերության ավիացիոն ուսումնական կե...
Բաքվում գտնվող հայ գերիներից մեկը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել, մյուսը` 18
Բաքվում գտնվող հայ գերիներից մեկը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել, մյուսը` 18 Բաքվի դատարանը դատավճիռ է կայացրել...