ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիները երեխաների հետ են դաշտեր գնում, նրանց վախեցնել չհաջողվեց․ ինչ իրավիճակ է Խրամորթում

Փետրվարի 25-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից ադրբեջանցիները բարձրախոսով, հայերենով հորդորել էին բնակչներին լքել գյուղը, ասելով, թե այն իրենց է պատկանում։

 

Խրամորթ գյուղի բնակիչները սոցիալական ցանցերում տեղեկություններ ու տեսանյութ էին տարածում, որում  լսվում էր  արդբեջանցիների ձայնը՝ հայերենով․ 

«Կոչ ենք ենք անում դադարեցնել ինժեներական աշխատանքները և անհապաղ հեռանալ մեր տարածքներից։ Հակառակ դեպքում ուժ կկիրառենք։ Կորուստների համար պատասխանատվությունը ընկնելու է ձեզ վրա։ Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում, այստեղ իրականացված ցանկացած գործունեություն կարգավորվում է Ադրբեջանի օրենքներով»։

 

Միջադեպի վերաբերյալ Արցախի ԱԱԾ-ն հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

 

Նշվում էր,  որ ծառայությունը բանակցում է նաև ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար:

 

Միջադեպից արդեն մեկ շաբաթ անց Auroranews-ը կապ հաստատեց Արցախի Արտակարգ իրավիճակիների պետական ծառայության մամուլի պատասխանատու Հունան Թադևոսյանի հետ հասկանալու՝ ինչ իրավիճակ է այս պահին Խրամորթում և արդյոք բնակիչներ կատարում են իրենց դաշտային աշխատանքները։ 

 

«Փետրվարի 28-ից հետո որևէ կերպ չեն խոչընդոտել գյուղացիների աշխատանքը։ Այս պահի դրությամբ ամեն ինչ հանգիստ է, ոստիկաներն այնտեղ են և ուժեղացված ծառայություն են իրականացնում սահամանամերձ բոլոր բնակավայրերի հարակից տարածքներում և մշտապես կապի մեջ են համայնքի ղեկավարների հետ։  Ռուս խաղապահաները նույնպես այնտեղ են և իրականացնում են իրենց աշխատանքը»,-ասաց Թադևոսյանը։ 


 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ