«Քաղաքացիական պայմանագիր»-ը մերժեց Թագուհի Թովմասյանի նախագիծը, որը վերաբերում էր պայմանագրային զինծառայողներին

Ազգային ժողովը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ պայմանագրային զինծայողները Կադաստրի կոմիտեի վկայականի հիման վրա բնակարանի վարձավճարի փոխհատուցում ստանան:  
 
Քվեարկությունից առաջ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե հանձնաժողովն իր քվեարկությամբ հնարավորություն էր տվել, որ հարցը քննարկվի լիագումար նիստում, սակայն նախագիծը ոչ միայն առկա խնդիրները չի լուծում, այլ՝ նոր խնդիրներ է առաջ քաշում. վերջինս կոչ արեց քաղաքական մեծամասնությանը դեմ քվեարկել:  
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 22 կողմ, 62 դեմ, 2 ձեռնպահ ձայն: 
 
Հիշեցնենք՝ գործող օրենքի համաձայն` պայմանագրային զինծառայողները վարձավճարի փոխհատուցում ստանալու համար բնակարանի վարձակալության պայմանագիր են ներկայացնում:

Քաղաքականություն

Պատահարներ