Մեծ Բրիտանիան մտադիր է ուկրաինացի փախստականներին տեղավորել ռուս օլիգարխներից առգրավված առանձնատներում
Մեծ Բրիտանիայում իշխանությունները նախատեսում են Ուկրաինայից փախստականներին տեղավորել ռուս օլիգարխների առգրավված առանձնատներում։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է բռնագրավել Լոնդոնում գտնվող օլիգարխների առանձնատները և օգտագործել դրանք ուկրաինացի փախստականներին տեղավորելու համար:
Կառավարությունը «շատ շուտով» կառաջարկի՝ արգելել օլիգարխներին վարձել թանկարժեք իրավաբանական ընկերություններ՝ իրենց հարստությունը պաշտպանելու համար, ասել է նա։
Բացի այդ, նշվում է, որ ռուս հայտնի գործարարներ Ալիշեր Ուսմանովի և Իգոր Շուվալովի ակտիվները սառեցվելու են, և նրանք չեն կարողանա ճամփորդել Մեծ Բրիտանիայում։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
Պուտինը ՀԱՊԿ համաձայնագրում կատարված փոփոխությունները վավերացման է ներկայացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրու...
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման վտանգ կա. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ իսկապես կա ուղղակի բախման վտանգ Ռուսաստանի Դաշնության և...