Սյունիքի մարզպետ նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշում կայացրեց Ռոբերտ Ղուկասյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր եւ համակարգում էր կառավարության ծրագրերը Սյունիքի մարզում, նշանակել Սյունիքի մարզպետ:
Մինչ այդ այդ պաշտոնից ազատվել էր Մելիքսեփ Պողոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մելիքսեթ Պողոսյանին մարզպետի պաշտոնում իր շխատանքի համար.
«Ես համոզված եմ, որ պարոն Պողոսյանի ներուժը կներգրավենք մեր երկրի առջեւ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Պարոն Ղուկասյանը, գիտեք, այս ընթացքում Սյունիքի մարզի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել, եւ մենք այսպիսի առաջարկ ունենք, որ լիազորենք նրան այդ աշխատանքները շարունակել Սյունիքի մարզպետի կարգավիճակում»,-ասաց նա:
Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետի պաշտոնը իրեն վստահելու համար. «Արդեն մեկ տարուց ավելի է, որ աշխատանքային խումբն աշխատում է Սյունիքի մարզում եւ բազմաթիվ խնդիրներ են այնտեղ լուծված: Դեռ շատ անելիքներ ունենք:
Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը, որ արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության, ինչպես նաև ձեր սպասելիքները», - ասաց Ռոբերտ Ղուկասյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Ղուկասյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Պուտինը ՀԱՊԿ համաձայնագրում կատարված փոփոխությունները վավերացման է ներկայացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփո...
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման վտանգ կա. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ իսկապես կա ուղղակի բախման վտանգ Ռուսաստանի Դաշնության և...