Ուկրաինայի ԵՄ մուտք գործել ինքնակործանարար է հենց Եվրամիության համար. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ իսկապես կա ուղղակի բախման վտանգ Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ռիսկերը, իհարկե, առաջանում են, և մենք, իհարկե, մտահոգված ենք զենքի մատակարարմամբ, այս ամենը շատ վտանգավոր է»,- ասել է Գրուշկոն։
Նրա խոսքով՝ հետագա միջադեպերի բացառման հետ կապված երաշխիքներ չկան։
Անվտանգության երաշխիքների հարցը, ըստ Գրուշկոյի, երկարաժամկետ հեռանկարում մնում է առանցքային Ռուսաստանի Դաշնության համար։
«Մեզ համար, եթե խոսենք Ռուսաստանի անվտանգության երկարաժամկետ շահերի մասին, բնականաբար, երաշխիքների հարցը կմնա առանցքային ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ համատեքստում»,- ընդգծել է գերատեսչության փոխնախարարը։
Գրուշկոն նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի պնդել դեպի Արևելք ՆԱՏՕ-ն չընդլայնելու իրավական երաշխիքները։
Գրուշկոն չբացառեց նաև, որ արագացվածընթացակարգով Ուկրաինայի ԵՄ մուտք գործելը վերջինիս համար ինքնակործանում կարող է լինել :
«Նրա շարքերում ընդունել այնպիսի պետություն, որը ազգայնական է, որտեղ նացիստական խմբավորումներն են կառավարում երկիրը, իմ կարծիքով, ինքնակործանարար է հենց Եվրամիության համար»,- հավելեց նա։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ իրենք ռազմական ուժ չեն կիրառելու ուկրաինական հարցը լուծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Պուտինը ՀԱՊԿ համաձայնագրում կատարված փոփոխությունները վավերացման է ներկայացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփո...
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման վտանգ կա. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ իսկապես կա ուղղակի բախման վտանգ Ռուսաստանի Դաշնության և...