ՆԱՏՕ-ն չի միջամտի ռուս-ուկրաինական պատերազմին. Գերմանիայի կանցլերը բացառում է
Գերմանիայի դաշնային կառավարության ղեկավար, կանցլեր Օլաֆ Շոլցը բացառում է ՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական պատերազմին: Այս մասին հաղորդում է գերմանական «Դոյչե Վելլե» առցանց պարբերականը:
«Մենք ռազմական միջամտություն չենք ձեռնարկելու: Տվյալ իրավիճակում դա ճիշտ չէր լինի»,- ասել է Գերմանիայի կանցլերը Երուսաղեմում Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից հետո:
Շոլցը շեշտել է, որ ներկա իրավիճակը շատ վտանգավոր է, քանի որ հակամարտությանը ներքաշված է միջուկային տերություններից մեկը: Գերմանիայի կառավարության ղեկավարի կարծիքով՝ ստեղծված պայմաններում Արևմուտքը «ճիշտ դիրք է գրավել հետևողականության և անհրաժեշտ զգուշավորության միջև»:
Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի ռազմական գործողությունները, որը Կրեմլը անվանում է «հատուկ օպերացիա», սկսվել են փետրվարի 24-ի վաղ առավոտյան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո: Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան ձգտելու է Ուկրաինայի «դեմիլիտարիզացմանը» (ապառազմականացմանը) և «դենացիֆիկացմանը»:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Պուտինը ՀԱՊԿ համաձայնագրում կատարված փոփոխությունները վավերացման է ներկայացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփո...
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման վտանգ կա. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ իսկապես կա ուղղակի բախման վտանգ Ռուսաստանի Դաշնության և...