Ով կկատարի ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունները. ArmLur

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա, տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։

 

Ավելի վաղ կայքը գրել էր, որ իրենց տեղեկություններով` ՊՆ-ում ԶՈւ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունց և Առաքել Մարտիկյան:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվել է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։

Մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ի մայիս-2020-ի հունիս ժամանակահատվածում։ Կամո Քոչունցն էլ նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին։

Քաղաքականություն