«Ոչ մի տարհանում, մնում ենք Կիևում». նախագահի գրասենյակից հերքել են Զելենսկու` Կիևը լքելու մասին լուրերը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին տեղեկությունները: Կիևը լքելու մասին տեղեկությունն էր տարածել «CNN» հեռուստաալիքը:
«Ոչ, ոչ ոք ոչ մի տեղ չի գնում: Նախագահն այժմ իմ կողքին է: Նա վճռականորեն ասել է ՝ ոչ մի տարհանում, մնում ենք Կիեւում», - Արեստովիչի խոսքերը մեջբերել է «Ստրանա» պարբերականը:
Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահի ընտանիքը նույնպես մնացել է մայրաքաղաքում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը». Վոլոդին
ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանո...
Կլիչկոն մանրամասներ է հայտնել զոհվածների ու վիրավորների թվի մասին
Կիևում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սկզբից ի վեր զոհվել է 14 զինվորական և 6 խաղաղ բնակիչ, 71 մարդ վիրավորվել է, ա...
Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից
«Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից»: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:Հիշեցնցենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը նշե...