
Ինչո՞ւ է Առաջին ալիքը եթերից հեռացրել է «Երեկոյան Ուրգանտի» ծրագիրը

Առաջին ալիքը «Երեկոյան Ուրգանտ» հաղորդումը, որը պետք է թողարկվեր փետրվարի 25-ին, փոխարինել է «Մեծ խաղ» քաղաքական թոք-շոուով։
Ալիքի ծրագրում կատարված փոփոխությունը գրավել է լրագրողական համայնքի ուշադրությունը, քանի որ նախօրեին Իվան Ուրգանտն իր Instagram-ում սև քառակուսի էր հրապարակել, կից գրելով՝ «Վախ և ցավ. ոչ պատերազմին: «Երեկոյան Ուրգանտի» սցենարիստ Ալեքսանդր Գուդկովը և մշակույթի այլ գործիչներ ևս քննադատել էին և շարունակում են քննադատել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկը։
Առաջին ալիքի ներկայացուցիչը РБК-ին ասել է, որ «Երեկոյան Ուրգանտ» շոուն վերջին օրերին նախատեսված չէր` հանգստյան օրերի պատճառով, և հաղորդման վերջին փոխարինումը «կապված է կարևոր հասարակական և քաղաքական իրադարձությունների հետ»: «Իվան Ուրգանտը, իհարկե, շարունակում է աշխատել առաջին ալիքում»,- հավելել է հեռուստաալիքի ներկայացուցիչը։