Զելենսկին համընդհանուր մոբիլիզացիայի մասին նախագիծ է ներկայացրել gերագույն Ռադա

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրենքի նախագիծ է ներկայացրել Ռադային։  Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ուկրաինայի խորհրդարանի կայքին։

 

«Գերագույն ռադա է ներկայացվել Ուկրաինայի նախագահի՝ ընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը»,- ասված է հաղորդագրությունում։


Հինգշաբթի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողության մասին։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել է, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Քաղաքականություն