Վեդու ջրամբարը մինչև տարվա վերջ կկառուցվի. սկսվում է 7 ջրաամբարների նախագծում

 Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց պետական բյուջեում և լրացուցիչ միջոցներ տրամադրեց Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվաքծների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ ընդհանուր արժեքը 394,4 հազար եվրո է.

 

 «Այս որոշմամբ հնարավորություն կտրվի ավարտել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները: Պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոս իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտենք: Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, հոսքերը գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում է բնակչությանը, մինչև ջրամբարը կլցնենք ամբողջովին»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե նախընտրական շրջանում խոսել են շուրջ 15 փոքր ջրամբար կառուցելու մասին. «Մենք հիմա այդ ուղղությամբ որոշակի առաջընթաց ունենք: Ինչքան հասկանում եմ՝ հիմա սկսում ենք Քասախի, Արգիճիի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի ու Եղվարդի ջրաամբարների նախագծումը»,- ասել է նա:

Քաղաքականություն