ՊՆ փոխնախարարը հստակ չպատասխանեց Սյունիքում թշնամու զորքի հետ քաշվելու մասին հարցին
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ոչ հերքեց, և ոչ էլ հաստատեց Սյունիքի մարզում՝ Փայլասարում և Քաչալսարում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու մասին լուրը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանը նշեց, որ նման տեղեկատվություն հայտնելու կարիք եթե լինի, ապա կհայտնվի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրություններում։
Նշենք, որ օրերս Կապան խոշորացված համայնքի ղեկավարը հայտնել էր այդ մասին ու ընդգծել, որ առնվազն 20 օր թշնամու զորք չի տեղակայվել այդ հատվածում։
Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ զինված ուժերը կրկին չեն տեղակայվում իրենց դիրքերում, նա շեշտեց.
«Ցանկալի չէ զինված ուժերի տեղաշարժերի, դիրքերի վերաբերյալ նման բաց հանրային քննարկումներ ծավալել։ Խնդրում եմ քիչ խոսել մեր զինված ուժերի և անվտանգային խնդիրների մասին»,– նշեց Արման Սարգսյանը։
Նա միայն ասաց, որ ի ուրախություն Հայաստանի, չնայած ադրբեջանական կողմն անընդհատ տարածում է տեղեկություն, թե հայկական կողմը սադրանքի է դիմում, սակայն սահմանին հարաբերական անդորր է։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...
Միջուկային ուժերի մասշտաբային վարժանքներ՝ Ռուսաստանում
Ռուսաստանը փետրվարի19-ին ծրագրել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ՝ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումնե...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անցկացվե...