Հասարակություն
ԳՇ պետ Արտակ Դավթյանը քիչ անց կազատվի պաշտոնից. 168.аm
Ըստ տեղեկությունների, առաջիկա մեկ ժամվա ընթացքում Գլխավոր շտաբի պետ (ԳՇ) Արտակ Դավթյանն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին գրում է 168.am լրատվակայքը:
«Նիկոլ Փաշինյանը քիչ հետո Պաշտպանության նախարարություն է գնալու:
Արտակ Դավթյանին ԳՇ պաշտոնում փոխարինողների շարքում քննարկվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի թեկնածությունը: Նա այն գեներալներից է, որը չէր ստորագրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության տակ»,- գրում է լրատվականը:
Аuroranews.am-ը փորձեց տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նախարարությունից, ինչը, սակայն, չհաջողվեց: Մեր զանգերը անպատասխան մնացին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
5.0