Բլինկենը չեղարկել է Լավրովի հետ հանդիպումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ փետրվարի 24-ին նախատեսված հանդիպումը չեղարկելու մասին՝ կապված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հետ։ Այս մասին հայտնում է RT-ն:
«Անցյալ շաբաթ ես համաձայնեցի փետրվարի 24-ին հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու մեր երկրների համատեղ մտահոգությունները եվրոպական անվտանգության վերաբերյալ, բայց միայն պայմանով, որ Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա։ Քանի որ մենք տեսնում ենք, որ ներխուժումը սկսվել է, և Ռուսաստանը մերժում է դիվանագիտությունը, այդ հանդիպումն իմաստ չունի»,- ասել է Բլինկենը մամուլի ասուլիսի ժամանակ:
Բլինկենի և Լավրովի հանդիպումը նախատեսված էր փետրվարի 24-ին Ժնևում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...