Ավստրալիայի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
Ավստրալիան տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ։ Դա պայմանավորված է Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչմամբ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը։
«Ավստրալիան նաև նպատակաուղղված պատժամիջոցներ կկիրառի ութ ռուսաստանցու նկատմամբ: Նրանց կարգելվի մուտք գործել Ավստրալիա և ավստրալական կառույցների ու կազմակերպությունների հետ կապված ցանկացած ֆինանսական գործարք կնքել», – մեջբերում է The Australian թերթը Մորիսոնի խոսքերը:
«Սահմանափակող միջոցները կազդեն նաև ռուսական բանկերի վրա»,- ասել է Ավստրալիայի վարչապետը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ռուսաստանի դեմ արևմտյան նոր պատժամիջոցներն անվանել է ոչ լեգիտիմ։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան վաղուց է հասկացել, որ սահմանափակումներն Արևմուտքի միակ գործիքն են Ռուսաստանի Դաշնության դեմ՝ նրա զարգացումը զսպելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...
Միջուկային ուժերի մասշտաբային վարժանքներ՝ Ռուսաստանում
Ռուսաստանը փետրվարի19-ին ծրագրել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ՝ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումնե...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անցկացվե...