Արշակյանը «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծի քննարկման տապալումը կապեց «նախկինների» հետ

 «Հայաստան» խմբակցության հեղինակած Շուշիի հռչակագիրը դատապարտող նախագծի քննարկումը տապալվեց ՔՊ-ի՝ ԱԺ արտահերթ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու պատճառով։

 

ՔՊ-ի՝ ԱԺ արտահերթ նիստին չներկայանալու և դրանով  «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծի քննարկումը տապալելու պատճառն  ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը չցանկացավ հայտնել։

 

Լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով լրագրողների՝ նախագիծը տապալելու հետ կապված հարցերին՝ Արշակյանը մեղադրեց  «նախկիններին»։

Նա, մասնավորապես, ասաց, որ Հայաստանը  նախկին իշխանությունների քայլերի պատճառով խոցելի վիճակում է հայտնվել Արցախի հարցը։

Հստակ փաստերով խոսելու լրագրողների պնդումներից ու հակադարձումներից հետո Արշակյանը հրաժարվեց ասուլիս տալ։

Քաղաքականություն