«100 նոր դպրոց կունենանք մինչև տարեվերջ». Փաշինյան
2022 թվականին ունենք 173 սուբվենցիոն ծրագրի հայտ՝ միայն մանկապարտեզների մասով, դրանցից 38-ը ամբողջովին նոր մանկապարտեզներ կառուցելու, իսկ մյուսները հիմնանորոգումների, վերանորոգումների կամ բարեկարգումների վերաբերյալ են: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդիր է դրվել մինչեւ 2026 թվականը 500 մանկապարտեզ կառուցել։ «Եթե հաշվում ենք այս ծրագիրը, եթե նկատի ենք ունենում պետական բյուջեով եւ հիմնադրամներով նորոգվողները, մենք մինչեւ 2026-ը ակնհայտորեն 500-ից ավելի մանկապարտեզ կկառուցենք: Մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման մեջ մտնում է շենքի ամբողջական նորոգում, հիմնովին նոր գույք, միջավայրի հիմնովին թարմացում կամ կառուցում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Միաժամանակ նա նշել է, որ 2022 թվականի դեկտեմբերին պետք է 100 նոր դպրոց ունենանք՝ ներառյալ այն դպրոցները, որոնց շինարարությունը սկսվել է 2021-ին:
«Մենք անընդհատ ստանում ենք ահազանգ, որ տեխնիկական հսկողության ինստիտուտը մեր երկրում չի կայանում. պետք է մտածել՝ ինչ անել, որ ինստիտուտը կայանա, հրավիրում եմ փոխվարչապետների ուշադրությունը», - ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Բաքուն հիստերիայի մեջ է. ՌԴ ԱԳՆ֊ի օգտագործած «Արևելյան Հայաստան» անվանումը դուր չի եկել նրանց
Ադրբեջանին, մեղմ ասած, դուր չի եկել ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնակական հաղորդագրության մեջ օգտագործված «Արևելյան Հայաստան» եզրույթը։...
Զելենսկին ` Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմ սկսելու հավանականության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հավատում, որ Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմ սկսելու հավանականություն կա, սա...