ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղուց ուշացած որոշում. Պուտինը ստորագրում է Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հրամանագրերը
Ինչպես արդեն հայտնել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման մասին:
Ռուսաստանի Դաշնության նախագահը հրամանագիր է ստորագրել Դոնբասի հանրապետությունները ճանաչելու մասին։ Արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում։
«Անհրաժեշտ եմ համարում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը անհապաղ ճանաչելու վաղուց ուշացած որոշում կայացնել»,- ասել է պետության ղեկավարը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում:
Ի հավելումն անկախության ճանաչման հրամանագրի, Պուտինը, ինչպես նաև Կրեմլում ներկա գտնվող Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարներ Պուշիլինը և Պասեչնիկը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության և Դոնբասի հանրապետությունների միջև բարեկամության, համագործակցության և աջակցության մասին պայմանագրեր:
«Շնորհավորում եմ»,- ասել է ՌԴ նախագահը Պասեչնիկին և Պուշիլինին։
Պուտինը դիմել է ժողովրդին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստից մի քանի ժամ անց, որտեղ քննարկվել է Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների դիմումը Մոսկվային՝ հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՐԱՏԱՊ. Պուտինի ուղերձը Դոնբասում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դոնբասում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին։
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային ցույց տալ, թե ինչ է նշանակում իրական ապակոմունիզացիա. Պուտին
Դոնբասում իրավիճակը ստացել է կրիտիկական, սուր բնույթ: Այս մասին ռուսաստանցիներին ուղղված տեսաելույթում ասել է ՌԴ նախագահ...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...