Ռուսաստանի դեմ ԵՄ-ի առաջին պատժամիջոցները կընդունվեն արդեն այսօր
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի առաջին պատժամիջոցները կընդունվեն արդեն այսօր, բայց դա դեռ չի լինի ԵՄ-ի ողջ պատասխանը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը, դեռ վաղ է մանրամասների մասին խոսել։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Փարիզ ժամանելուն պես, որտեղ մասնակցելու է ԵՄ և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արտգործնախարարների ոչ պաշտոնական ֆորումին։
«Ես որոշել եմ այստեղ՝ Փարիզում, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ հանդիպումից հետո հրավիրել ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական նիստ՝ արտգործնախարարների մակարդակով: Նախարարները կորոշեն եվրոպական պատասխանը, որը կլինի պատժամիջոցների տեսքով»,-ասել է Բորելը` ընդգծելով, որ պատժամիջոցների շրջանակը կքննարկվի, բայց դա չի լինի Եվրամիության ամբողջական պատասխանը։
«Վստահ եմ, որ պատժամիջոցների մասին որոշումը կընդունվի միաձայն»,- ընդգծել է նա։ «Այսօր առավոտյան մենք արդեն սկսել ենք աշխատանքը տեքստի պատրաստման ուղղությամբ: Դա չի նշանակում, որ մենք այսօր կկայացնենք մեր բոլոր որոշումները: Առայժմ չեմ կարող ավելի շատ մանրամասներ հաղորդել»,- հավելել է Բորելը` նշելով, որ պատժամիջոցները կհամակարգվեն ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի հետ։ Նա կարծում է, որ ռուսական զորքերի հնարավոր մուտքը Դոնբաս լայնամասշտաբ ներխուժում չէ, այլ դրանք ուկրաինական հողի վրա գտնվող զորքեր են։
«Ռուսական զորքերը մտել են Դոնբաս, Դոնբասը Ուկրաինայի տարածքն է, ուստի, անկասկած, ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայում: Ես չէի ասի, որ սա լայնամասշտաբ ներխուժում է, բայց ռուսական զորքերը գտնվում են ուկրաինական հողում»,- ասել է Բորելը։ .
ԵՄ առաջնորդները ավելի վաղ հայտարարել էին, որ Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն «Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման» դեպքում։ Աղբյուրների համաձայն, մինչ այդ ԵՄ-ն քննարկում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի «ճանաչման համար պատասխանատու» անձանց դեմ պատժամիջոցների կիրառման հարցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և նրանց հետ կնքել բարեկամության, համագործակցության և աջակցության պայմանագրեր։
Համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի երեկոյան ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Բաքուն հիստերիայի մեջ է. ՌԴ ԱԳՆ֊ի օգտագործած «Արևելյան Հայաստան» անվանումը դուր չի եկել նրանց
Ադրբեջանին, մեղմ ասած, դուր չի եկել ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնակական հաղորդագրության մեջ օգտագործված «Արևելյան Հայաստան» եզրույթը։...
Պուտինն ու Ալիևը վաղը հռչակագիր կստորագրեն,
Պուտինն ու Ալիևը վաղը հռչակագիր կստորագրեն, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակար...