Գողության ժամանակ 3-րդ հարկից ընկած տղամարդը մահացել է

 Հունվարի 26-ին 44-ամյա տղամարդը գողություն կատարելու նպատակով գնացել էր Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցի կոմունալ տնտեսության չգործող շինություն և փորձել էր գողանալ շինության 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանները, սակայն շինության 3-րդ հարկից ընկել էր և ստացել մարմնական վնասվածքներ:

 

Փետրվարի 21-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներ ստացած և բուժօգնության տեղափոխված 44-ամյա տղամարդը մահացել է:

Քաղաքականություն