Ավստրալիան Լվովից տարհանում է իր դիվանագետներին և տեղափոխում Լեհաստան և Ռումինիա
Ավստրալիան ժամանակավորապես փակում է Լվովում իր դեսպանատունը՝ ռուսական զորքերի ներխուժման վտանգի պատճառով և բոլոր դիվանագետներին տեղափոխում է Լեհաստան և Ռումինիա։ Ավստրալիայի քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ լքել Ուկրաինան։
Այս մասին ասվում է ԱԳՆ-ի և նրա ղեկավարի հայտարարության մեջ։ Այս մասին գրում է babel.ua-ն՝ հղում անելով Ավստրալիայի ԱԳՆ-ին։
Ավստրալիայի ԱԳՆ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ճանաչումը.
Ռուսաստանը պարզաբանել է, որ ճանաչում է Դոնեցկի ու Լուգանսկ անկախությունն այն սահմաններում, որոնք այժմ փաստացի հաստատված են։
Փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը և սկսեց կանոնավոր զորքեր ուղարկել Դոնբաս։ Ուկրաինան դա անվանել է միջազգային իրավունքի ուղղակի խախտում և ագրեսիա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Ռուսաստանին և կոչ արել դուրս բերել զորքերը։ ԱՄՆ-ն և Եվրամիությունը պատժամիջոցներ են խոստացել Ռուսաստանի Դաշնության դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինն Անվտանգության խորհրդի մեծ նիստ կանցկացնի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մեծ նիստ, հայտն...
Ռոստովի մարզից փախստականներով տասը գնացք է մեկնել այլ շրջաններ
Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետությունից և Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետությունից մոտ 8000 փախստականներ Ռոստովի մա...
Խոցվել է ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ․ մանրամասներ
Միացյալ ուժերի հրամանատարության տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 24-ին, Միացյալ ուժերի օպերացիայի անցկացման շրջանում խ...
Դոնեցկում երկու դպրոց է գնդակոծվել․ WarGonzo-ն մանրամասնում է
Դոնեցկում երկու դպրոց է գնդակոծվել ուկրաինական ուժերի կողմից։ Երեխաները չեն տուժել, քանի որ ուսումնական գործընթացը ամբող...