
Մարտիից ևս երկու երթուղի կշահագործվի նոր ավտոբուսներով. մանրամասներ

Մարտի 1-ից Երևանում ևս երկու երթուղի կշահագործվի նոր Zhong Tong մակնիշի ավտոբուսներով։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը։
Նրա խոսքով՝ նոր ավտոբուսները կսպասարկեն այն երթուղիները, որտեղ «Գազելներն» այլևս շահագործման ենթակա չեն, և մարտի 1-ին այդ գծերը փակվելու են։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հարցին, թե արդյոք գործընթացն առաջիկայում կշարունակվի, Թարփոշյանը պատասխանեց, որ ապրիլի 1-ին և մայիսի 1-ին նոր ավտոբուսները կսկսեն սպասարկել ևս 4 երթուղիներ։