
Ինչ իրավիճակ է Ուկրաինայի հետ սահմանին. քանի փախստական է հատել սահմանը

Այս գիշեր Լուգանսկը հայտնել է Դոնբասի առաջնագծում իրավիճակի կտրուկ սրման մասին։ Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորը հայտնել է, որ 24 բնակավայր ուկրաինական կողմից գնդակոծության են ենթարկվել։ Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ, երկուսը զոհվել են։
Կուրսկի շրջանն էլ թվով երրորդն էր, որտեղ փախստականների ժամանման ֆոնին արտակարգ դրություն հայտարարվեց։ Ավելի վաղ արտակարգ դրություն էր մտցվել Ռոստովի և Վորոնեժի մարզերում։
Այս պահի դրությամբ սահմանային իրավիճակից միջազգային լրատվամիջոցները միայն սա են հաղորդում իսկ ինչ վերաբերվում է փախստականներին ապա՝ ինքնահռչակ ԴԺՀ-ից ու ԼԺՀ-ից ավելի քան 53 հազար փախստական է հատել Ռուսաստանի սահմանը, հայտնել է ՌԴ ԱԻ նախարարի պաշտոնակատարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոտսին»: ԼԺՀ-ից ու ԴԺՀ-ից փախստականների հարցով ԱԻ հերթական նիստը տեղի է ունեցել Դոնի Ռոստովում երեկ երեկոյան: