«Եկել են երկու պատգամավոր և մեկ ուղեկցող». ադրբեջանցի պատգամավորներն արդեն Հայաստանում են
Ադրբեջանցի պատգամավորներն արդեն ժամանել են Հայաստան։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Եկել են երկու պատգամավոր և մեկ ուղեկցող։ Որքան հիշում եմ մի պատգամավորն անկուսակցական է, մյուսը «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի անդամ է», - ասաց նա:
Հարցին՝ ադրբեջանցի պատգամավորների հետ շփումներ կլինե՞ն, Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Չեմ տեսել դեռ իրենց։ Այն ինստիտուցիոնալ ֆորմատներում, որոնցում Հայաստանի պատգամավորները շփվում են բոլոր երկրների պատգամավորների, այդ թվում՝ Ադրբեջանի պատգամավորների հետ, երբ մեկնում են գործուղումների, նման ֆորմատով ինստիտուցիոնալ ներկայություն, բնականաբար, այս անգամ ևս լինելու է։ Անհնար է ակնկալել հակառակը»։
Ավելի վաղ հյատնել էինք, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որոնց կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նար Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
Նմանատիպ հոդվածներ
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Պուտինն ու Ալիևը վաղը հռչակագիր կստորագրեն,
Պուտինն ու Ալիևը վաղը հռչակագիր կստորագրեն, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակար...
Լուկաշենկոն հայտարարել է պատերազմի գնալու պատրաստակամության մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դատախազության աշխատակիցների պարգեւատրման արարողության ժամանակ հայտարարել է, որ պ...