
Բաքուն քրեական հետապնդում է սկսել 306 հայերի նկատմամբ, ներառյալ Սեյրան Օհանյանի

Բաքուն քրեական հետապնդում է սկսել 306 հայերի նկատմամբ: Այս մասին ադրբեջանական լրատվականներից մեկում տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թագիևը։
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ հայերին որպես մեղադրյալ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով պատասխանատվության ենթարկելու որոշումներ են կայացվել, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ձեռնարկվել են նաև անհրաժեշտ քննչական այլ միջոցառումներ:
«Որոշում է կայացվել նրանց որպես մեղադրյալ բերման ենթարկել նշված հոդվածներով։ Դատարանի որոշումներով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ հետախուզումն ապահովելու համար համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո: Այդ անձանց թվում կան Խոջալուի ցեղասպանության կատարմանը մասնակցածը, Վալերի Չիթչիյան
ը և այլք»,- ասել է նա: