
Սյունիքի մարզպետի նախկին տեղակալը նշանակվել է Տիգրան Ավինյանի փոխարեն

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ։ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության (որպես ընկերության ՀՀ–ին պատկանող հավատարմագրային կառավարիչ ) կողմից 2022թ-ի փետրվարի 16-ից դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ, եւ 2022թ․-ի փետրվարի 17-ից ԶՊՄԿ–ի խորհրդի անդամ է նշանակվել Նարեկ Բաբայանը»,-տեղեկացնում է ԶՊՄԿ–ն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվականները տեղեկություն տարածեցին, նշելով, որ Տիգրան Ավինյանը տեղափոխվելու է Երևանի քաղաքապետարան և զբաղեցնելու է փոխքաղաքապետի պաշտոնը: Այս լուրը, սակայն, քաղաքապետարանից չհաստատեցին: