Օմիկրոնի 8 ախտանշան` պատվաստվածների մոտ

 Սովորաբար պատվաստված մարդիկ նույնպես վարակվում են օմիկրոնով՝ այդ շտամի մի շարք առանձնահատկությունների պատճառով։ Նորվեգացի գիտնականները ներկայացրել են ամենատարածված նշանները, որոնք նկատվել են պատվաստվածների մոտ։ Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է Eurosurveillance-ում։

 

Գիտնականներն ուսումնասիրել են հիվանդացության բռնկման դեպքը ռեստորանում սուրբծննդյան տոնը նշելուց հետո, որի 100 մասնակցից 81-ի մոտ օմիկրոն է հայտնաբերվել։ Ընդ որում՝ ներկաների մոտ 9 տոկոսը պատվաստված էր, եւ նրանց տվյալների վերլուծությունը հեղինակներին հնարավորություն է տվել պարզել շտամի գլխավոր ախտանշանները լրիվ պատվաստված մարդկանց մոտ։

Այսպես, ամենատարածվածն են եղել հետեւյալ ախտանշանները.

 

  • 1. հազը,
  • 2. հարբուխը,
  • 3. հոգնածությունը,
  • 4. կոկորդի ցավը,
  • 5. գլխացավը,
  • 6. մկանային ցավերը,
  • 7. տենդը,
  • 8. փռշտոցը։
  •  

Որոշ պացիենտների մոտ նկատվել է նաեւ ախորժակի վատացում, կորել են համն ու հոտը, դժվարացել է շնչառությունը։ Անհամեմատ ավելի քիչ տարածված են եղել որովայնի ցավերը։

Քաղաքականություն