Մեզ փախստականի կարգավիճակ տալով ցույց կտանք աշխարհին, մեր տարածքներն օկուպացվել է Ադրբեջանի կողմից

 Այսօր առաջնահերթ խնդիրը մեր կարգավիճակն է, որ մեզ կարգավիճակ տրամադրեն,-բողոքի ակցիայի ժամանակ ասաց արցախցի Արևիկ Համբարձումյանը, որը ներկայումս բնակվում է Արարատի մարզ գյուղ Եղեգնավան գյուղում։

 

Կինն ասաց, որ առօրյա հոգսը հոգում է օրավարձով աշխատանք գտնելով կամ թոշակառուի թոշակի հույսով, այս պահի դրությամբ չի աշխատում։ «Միակ բանը, որ մեզ նեղում է, տան վարձն է, որ չենք կարողանում հասցնել, իսկ մնացած կարիքները կարողանում ենք հոգալ»,-ասաց նա։

Այսօր Կառավարության շենքի դիմաց տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց իրավունքները։

«Փախստականի կարգավիճակ պետք է տրվի և ոչ թե նրա համար որ մենք ունենանք հնարավորություն ինչ-որ մի տեղ մեկնելու, ինչ-որ մի տեղում կյանքը շարունակելու, ո՛չ, փախստականի կարգավիճակ ստանալով՝ հադրութցին ցույց կտա աշխարհին, որ, այո՛, տեղի է ունեցել նման դեպք և մեր տարածքներն օկուպացվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-նկատեց արցախցին։

 

Կինը փոխանցեց, որ Արցախից իրենց կանչում են և իրենք սիրով կվերադառնան Արցախ։

«Այնպես չէ, որ մենք Արցախ չենք վերադառնալու, Արցախի կարգավիճակն էլ պետք է որոշվի, անվտանգության խնդիրն էլ, որպեսզի մենք նորից ստիպված չլինենք 3-րդ անգամ լքելու մեր տները»,- ասաց կինը։

Արցախցիները պահանջում են նաև Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրաժարականը։ 

Քաղաքականություն