Նավթի նոր պաշարներ են հայտնաբերվել Եգիպտոսում

 Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող Dragon Oil ընկերությունը Եգիպտոսի Սուեզի ծոցում մոտ 100 մլն բարել նավթի նոր պաշարներ է հայտնաբերել, հաղորդում է Եգիպտոսի նավթի նախարարությունը։

 

«Dragon Oil-ի մոտ 100 միլիոն բարելի հայտնաբերումը ենթադրում է նոր լրացուցիչ պաշարների հնարավորություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սա վերջին 20 տարվա ընթացքում Սուեզյան ծոցում նավթի ամենամեծ պաշարի  հայտնաբերումն է։

 

Քաղաքականություն