
Քաղաքապետարանը` Տիգրան Ավինյանի Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու լուրի մասին

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջիկայում կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ։ Այս մասին տեղեկությունն ակտիվ շրջանառվու է թելեգրամյան ալիքներով և մամուլում։
Аuroranews.am-ը փորձեց կապ հաստատել Տիգրան Ավինյանի հետ, վերջինս, սակայն, զանգերն անպատասխան թողեց: Կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ: Քաղաքապետարանաից ասացին, որ որևէ որոում կամ հրաման չկա: Երևանի ավագանու փետրվարի 8-ի նիստում արդեն իսկ ընտրվել են քաղաքապետի նոր տեղակալները` Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը և Ստեփան Մաչյանը։ Սակայն Տիգրան Ավինյանի նշանակաման մասին որևէ տեղեկություն լրատվական վարչությունում չի շրջանառվում և հայտնի չէ: