ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞նց է Արծրունը այս հանձնաժողովում նայելու ինձ, երբ նա 44 օր ասում էր՝ գիտես, քո որդին ողջ է․ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով, իշխանությունը մանիպուլյացիայի է անում, երբ ասում է, թե ընդդիմության նպատակը 44-օրյա պատերազմի հանգամանքները բացահայտելն է, բայց տեսեք չեն գալիս։ 

«Զարմանում եմ՝ ո՞նց է Արծրուն Հովհաննիսյանը գալիս, մտնում այդ շենքը, հանձնաժողով, նայում օրինակ Գեղամ նազարյանի երեսին, որին նա 44 օր ասում էր՝ գիտես քո որդին ողջ է, ի նկատի ունեմ մեր բոլորի որդիներին․․․ Պետք էր գիտակցել և փորձագետների կազմ հավաքելիս քննարկել, սա քաղաքական դիվիդենտներ շահելու հարց չէ։ Մենք բոլորս տեսնում ենք իշխանությունները ցանկանում են մեղավոր նշանակել զինվորին ու իր հրամանատարին, որոնք զոհվեցին պատերազմի առաջին օրը խրամատում»,-ասաց Նազարյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Քաղաքականություն