Ռուսաստանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել

Ռուսաստանի ԱԳՆ-ն հրաժարվել է ընդունել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության երկրների պատասխանը՝ անվտանգության անբաժանելիության սկզբունքի պահպանման վերաբերյալ, հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին գրում է Ռիա Նովոստին։ 


Հունվարի վերջին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նամակ է հղել արեւմտյան գործընկերներին, որտեղ ընդգծել է, որ  ԵՄ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պետք է հիշեն, թե ինչպես են նրանք պահպանելու ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, անվտանգության անբաժանելիության սկզբունքը, որի համաձայն մի երկրի անվտանգությունը չի կարելի ապահովել մեկ այլ պետության հաշվին:

 

«Ստացված փաստաթղթերում հարցին առարկայական արձագանք չկա», - նշել է Զախարովան:

 

Նրա խոսքով ՝ դրա փոխարեն Ռուսաստանին առաջարկել են այդ հարցի շուրջ քննարկումների նոր փուլ։


«ԵԱՀԿ-ում բարձր մակարդակով ընդունված 1999 թվականի եվրոպական անվտանգության  խարտիայում եւ 2010 թվականի Աստանայի հռչակագրում հստակ եւ աներկբա գրված է, որ ոչ մի պետություն, պետությունների խումբ կամ կազմակերպություն չի կարող օժտված լինել ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման նախապատվության պատասխանատվությամբ: Իսկ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պնդում են Եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում իրենց գլխավոր դերակատարությունը ։ Նման մոտեցումը մեզ համար կտրականապես անընդունելի է», - հայտարարել է նախարարության ներկայացուցիչը ։

 

Զախարովան գործընկերներին կոչ է արել պահպանել ստանձնած պարտավորությունները ։


«Ուստի չենք կարող ընդունել «կոլեկտիվ» պատասխանը, որը հիշեցնում է « շրջանաձեւ կտրվածք»։ Սպասում ենք մեր կողմից բարձրացված հարցի լայն արձագանքին յուրաքանչյուր հասցեատերից»,-նշել է նա։ 


Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Սմոլենսկի հրապարակում համատեղ նամակ չեն ընդունի, քանի որ նման փաստաթուղթը չի կարող փոխանցել ազգային դիրքորոշումների բոլոր նրբությունները: