«Օմիկրոնով» վարակված 67 երեխա հոսպիտալացված է, նրանցից 5-ը՝ վերակենդանացման բաժանմունքում. Ավանեսյան
«Օմիկրոնով» վարակվածության ցուցանիշը մեծ է երեխաների շրջանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ այս պահին 5 երեխա բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքում:
«Այս տարի նման իրավիճակ ունեինք` մի կողմից սուր շնչառական վարակների աճ էր նկատվում, մյուս կողմից էլ կորոնավիրուսի ալիքն էր։ Բացի այդ, «Օմիկրոնով» վարակվածների միջին տարիքը նվազել է, և երեխաներն այս շտամով ավելի հաճախ են վարակվում»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` այս պահին «Օմիկրոնով» վարակված 67 երեխա է հոսպիտալացված, հայաստանյան մանկական բժշկական կենտրոններն ինտենսիվ ռեժիմով են աշխատում։ Ըստ առողջապահության նախարարի` մահճակալային կարողությունները բավարարում են քաղաքացիներին սպասարկելուն։
Նմանատիպ հոդվածներ
Կլինի հետցնցում. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
Հարգելի՛ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Առկա տվ...
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ադրբեջանցիները տեղակայվել են ջրավազանների և աղբյուրների մոտակայքում. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների մանրամասները, ըստ որոնց՝ Գեղա...
Հայտնի է, թե որ դեպքում կհանվի QR կոդով ժամանցի վայրեր այցելելու սահմանափակումը
QR կոդով սրճարան, թատրոն կամ այլ ժամանցի վայր այցելելը ժամանակավոր սահմանափակում է, և առողջապահության նախարարությունն այ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայփոստի անունից կեղծ նամակներ են գալիս. զգուշացում
Հայփոստի անունից կեղծ նամակներ են գալիս, գրել տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և հորդորել զգույ...