«Աստված իմ, վերամիավորիր մեր ընտանիքը»․ Քանյե Ուեսթ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն Աստծուն խնդրել է կնոջ՝ Քիմ Քարդաշյանի եւ իրենց երեխաների հետ վերամիավորման մասին։ Հրապարակումը հայտնվել է հիփ-հոփ կատարողի ինստագրամյան էջում, սակայն ավելի ուշ ջնջվել է:

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Քանյեն Քիմի ֆոտոշարքից լուսանկարներ էր հրապարակել, որոնք արվել էին ամերիկյան Vogue-ի համար։ Քիմը լուսանկարվել էր երեխաների հետ, եւ հենց այդ լուսանկարների վրա է ուշադրություն դարձրել Ուեսթը։

 

Հիշեցնենք՝ օրեր առաջ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի միջեւ սկանդալը սկսվել է նրանց դստեր՝ Նորթի TikTok-յան տեսանյութի պատճառով։ Ռեփերը զայրացել էր, որ իր անչափահաս դստեր տեսանյութերը սոցիալական ցանցերում տեղադրում են առանց իր թույլտվության։

Քաղաքականություն