Քարդաշյանն ու Ուեսթը վիճել են դստեր պատճառով. ռեփերը կրկին մեղադրել է Քիմին
Ամերիկացի հայտնի գործարար և հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, բանավոր «մենամարտ» են ունեցել Instagram-ում։ Կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որ Քարդաշյանի և Ուեսթ Նորթի ավագ դուստրն առանց հոր թույլտվության մուտք ունի TikTok։ Այս իրավիճակը ցավ է պատճառել ռեփերին, և նա դրա համար մեղադրել է Քարդաշյանին։ Քիմն իր հերթին չի լռել և հրապարակել է մի գրառում, որտեղ նախկին ամուսնուն մեղադրել է մշտական հարձակումների մեջ։
«Քանյեի մշտական հարձակումներն ինձ վրա հարցազրույցներում և սոցիալական ցանցերում ավելի շատ վնաս են պատճառում, քան Նորթի Tiktok-ի ցանկացած տեսանյութ: Որպես ծնող, ով մեր երեխաների հիմնական կերակրողն ու խնամակալն է, ես անում եմ հնարավոր ամեն ինչ մեր դստերը պաշտպանելու համար»,- ասել է Քիմը։
Քարդաշյանը հայտարարել է, որ թույլ է տալիս երեխային արտահայտել իր ստեղծագործական կարողությունները այն միջավայրում, որտեղ ինքը ցանկանում է՝ մեծերի հսկողության ներքո, ինչպես դա իրեն դուր է գալիս։ Ի պատասխան՝ Քանյեն ասել է, որ նախկին կինը իրեն մեղադրել է գողության մեջ, ինչպես նաև սահմանափակել է երեխաների հետ շփվելը։ Ուեսթի խոսքով՝ Քարդաշյանն իրեն ստիպել է թմրանյութերի թեստ անցնել։
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին պլանային նորոգման աշխատանքն...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքն...
Եղանակը կփոխվի․ տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 8-9-ը, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին շրջաններ...
ԱՄՆ-ում ոստիկանությունը դեն նետված տիկնիկը շփոթել է աղջկա մարմնի հետ
Ամերիկյան Ջորջիայում գտնվող Հիչիտի անտառային զբոսայգում հայտնաբերված աղջկա դիակը պարզվել է, որ տիկնիկ է։ Այս մասին հայտն...