Քանի դպրոց է անցել հեռավար ուսուցման․ մանրամասներ

Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն էլ մեծանում։ 

 

Auroranews-ը տեղեկացել էր, որ Հանրապետության մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման՝ վարակի շղթան կոտրելու նպատակով։ 

 

ԿԳՄՍ-ից մեզ տեղեկացրեցին, որ խոսքը 20 դպրոցի մասին է, որոնցից 7-ը մարզային՝ Վանաձորում (2), Նոր Հաճնում, Արմավիրում, Սևանում, Ջերմուկում և Աբովյանում գտնվող,13-ը՝ Երևանում։ 

 

Ավելի վաղ Auroranews-ը Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ զրույցում  փորձել էր հասկանալ՝ արդյո՞ք Առողջապահության նախարարությունը պատրաստվում է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն՝ դասերը հեռավար անցկացնելու առաջարկով:

Քաղաքականություն