Հուսիթները նոր ռազմական գործողություն են ծրագրում ԱՄԷ-ի դեմ. կլինի հայտարարություն
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռ խոցելու մասին: Ինչպես գրում է Bloomberg-ը՝ խոսքը Եմենի հուսիթ գրոհայինների կողմից արձակած հրթիռի մասին է: Բալիստիկ հրթիռն արձակվել է հարաբերությունների կարգավորումից հետո Իսրայելի նախագահի՝ ԱՄԷ կատարած առաջին այցի ընթացքում:
Էմիրություների պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն ոչնչացրել է հրթիռը, զոհեր չկան, հրթիռի բեկորներն ընկել են «բնակեցված տարածքներից դուրս»:
Հայտարարությունում, որը հրապարակվել է երկուշաբթի առավոտյան, նշվում է, ռազմական գերատեսչությունը «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ԱՄԷ-ն ցանկացած հարձակումից պաշտպանելու համար»:
Հաղորդվում է, որ հուսիթների «Անսար Ալլահ» շարժման խոսնակ Յահյա Սարին հաստատել է հրթիռի արձակումը, երրորդը մեկ ամսվա ընթացքում, քանի որ տարածաշրջանում լարվածությունը սրվում է։
Սարին թվիթերյան իր էջում գրել է, որ շարժումը շուտով կհայտարարի ԱՄԷ-ում նոր ռազմական գործողության սկսման մասին:
«Առաջիկա ժամերին Եմենի զինված ուժերը (հուսիթներ) կարևոր հայտարարություն կհրապարակի մանրամասներ ԱՄԷ-ի տարածքի խորքում լայնածավալ ռազմական գործողության անցկացման մասին», - ասել է «Անսար Ալլահ»-ի խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ադրբեջանցիները տեղակայվել են ջրավազանների և աղբյուրների մոտակայքում. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների մանրամասները, ըստ որոնց՝ Գեղա...
Ես եկել եմ` նորից հայտարարեմ. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան
«Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն է տիրում:...
Հայտնի է կորոնավիրուսից «սուպեր իմունիտետ» ստանալու միջոցը
Գիտնականները հայտնել են կորոնավիրուսից «սուպերիմունիտետ» ստանալու միջոցը: Այս մասին հայտնում է Business Insider-ը՝...
Կլինի հետցնցում. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
Հարգելի՛ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Առ...