«Մի հարցի մասին եմ ուզում պարզաբանում տալ, որը թյուրընկալումների տեղիք է տալիս»․ Արսեն Թորոսյան
Սիրելի հայրենակիցներ, մի հարցի մասին եմ ուզում պարզաբանում տալ, որը թյուրընկալումների տեղիք է տալիս: Այս մասին ֆեյսբուքում գրել է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը․
«Սա չէի անի, եթե հերթական անգամ ինձ չասեին, որ մենք արդեն այնքան մեծ պատվաստումների ծածկույթ ունենք, որ այն պետք է մեզ պաշտպաներ, բայց` չի պաշտպանում: Եղել են նաև նմանատիպ մամուլի հրապարակումներ՝ սխալ թվերով։
Թյուրընկալումները բխում են կից նկարից, որից այդքան էլ ակնհայտ չէ իրական պատկերը:
Այս պահին իհարկե թվերն այլ կլինեն, բայց ավելի թարմ հրապարակված վիճակագրություն մենք չունենք:
Եվ ուրեմն հրապարակման պահին մեր երկրում պատվաստված բոլոր քաղաքացիների թիվը կազմում է 999.891 և ոչ թե` 1.825.382, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 33.7%-ը:
Այս 999.891 քաղաքացիներից ամբողջական պատվաստում ստացել է 819.841 քաղաքացի, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 27.7%-ը:
Իսկ 180.050 (999.891-819.841) քաղաքացի ստացել է դեռևս մեկ դեղաչափ:
Հ.Գ. պատվաստումների կարևորության մասին այս գրառման մեջ չեմ խոսի, դրա մասին շատ ասվել է և դեռ կասվի»:
Նմանատիպ հոդվածներ
Այգեվան գյուղի մանկապարտեզն ամբողջովին հավասարեցվել է հողին
Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Խոշբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հ...
ՀՐԱՏԱՊ. Պետական պաշտոնյաներ են ձերբակալվել
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակ...
Ամերիկայում հայտնի հայ հեռուստահաղորդավարի գրառումը իրարանցում է առաջացրել
Ամերիկայում հայտնի հեռուստահաղորդավար և քաղաքական մեկնաբան Անա Կասպարյանի վերջին գրառումներից մեկը սոցցանցերի թուրքական...
8 տարեկանում հանձնել է միասնական պետական քննություն և ընդունվել համալսարան․ Մոսկվա
Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի իննամյա ուսանողուհի Ալիսա Տեպլյակովան պետք է վերադառնա դպրոց, աս...